Twitter-ը օգտատերերին կտեղեկացնի տարերային աղետների և միջադեպերի մասին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին, որը այս տեղեկությունները ստացել է կազմակերպությունում գտնվող աղբյուրներից:

Դրա համար օգտատերերը պետք է տան իրենց համաձայնությունը և իրենց բջջային հեռախոսի համարը:

Համապատասխան տվյալներից կարող են օգտվել պետական գործակալությունները և ընկերությունները, որոնց խնդիրն է մարդկանց տեղեկացնել վտանգների մասին: