Վերջին շրջանում լուրեր են պտտվում, թե «32 ատամ» ակումբի տղաները դուրս են եկել «Արմենիա» հեռուստաընկերությունից և նրանց հեղինակային նոր ծրագիրը կլինի Հանրային հեռուստաընկերության եթերում:
Թեև տղաները փորձում են հերքել տարածված լուրերը, միևնույնն է, խոսակցությունների ալիքը չի մարում, քանի որ Հ1-ով արդեն պտտվում է նրանց նոր ծրագրի անոնսը: Խոսակցություններին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով խոսեցինք ակումբի պրոդյուսեր, հումորիստ Կարեն Բաբաջանյանի հետ, ով էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այս պահին միայն մի բան կարող եմ ասել, մենք չենք խզել մեր կապերը «Արմենիա» հեռուստաընկերության հետ, պարզապես զուգահեռ աշխատում ենք նաև Հ1-ում: Մեր նոր ծրագիրը շուտով եթերում կլինի. թե երբ և ինչպես, հետաքրքրվողները կարող են տեղեկանալ գովազդից»:
Կարենը հրաժարվեց հաղորդմանը վերաբերող այլ մանրամասներ հաղորդել' ասելով. «Քանի որ TV-ին ավելին չի ասում, ես էլ չեմ կարող ասել»:
Ստորև առաջարկում ենք դիտել տղաների նոր ծրագրի անոնսը, որից էլ շատ բան պարզ կդառնա:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը