Ռուսաստանի հյուսիսային տարածաշրջանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է արծիվը հարձակում գործում երիտասարդ բծավոր եղնիկի վրա, ներկայացնում է Business Insider-ը:
Տեսախցիկը տեղադրված է եղել Լոնդոնի կենդանաբանական միության կողմից Սիբիրյան վագրերին լուսանկարելու համար:
2011-ի դեկտեմբերին ֆիքսած տեսարաններում երևում է, թե ինչպես է 2 վայրկյանում հասուն ոսկեգույն արծիվը հարձակվում 7 ամսական եղնիկի վրա և հոշոտում նրան: Հասուն արծվի քաշը կարող է հասնել 7 կգ-ի, մինչդեռ եղնիկը կշռում է 40 կգ-ից ոչ պակաս:
Լուսանկարները` այստեղ: