Հիլարի Քլինթոնը դարձել է New York Magazine ամսագրի նոր համարի հերոսուհին, գրում է buro247.ru-ն:
ԱՄՆ նախկին պետքարտուղարն ամսագրին տվել է այս տարվա փետրվարի 1-ին լիազորությունները վայր դնելուց հետո առաջին մեծ հարցազրույցը, ինչպես նաև լուսանկարվել շապիկի համար:
Ամսագրին տված հարցազրույցում Քլինթոնը խոսել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մասին, լուրերի, որոնք ստեղծել են այդ իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ընկերության և այն մասին, թե ինչպես է պետքարտուղարի պաշտոնը փոխել նրա աշխարհայացքը:
ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ հարցազրույցը հասանելի է New York Magazine ամսագրի պաշտոնական կայքում: