Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի և ուկրաինացի համառեժիսոր Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը պաշտոնապես կներկայացվի Միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում Համբուրգում (Գերմանիա), որը տեղի կունենա սեպտեմբերի 26-ից հոկտեմբրի 5-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությանը հղումով:
«Փարաջանով» ֆիլմը, որը Ուկրաինայի կողմից պաշտոնապես հաստատվել է «Օսկար» մրցանակի մրցույթին մասնակցելու համար, պատմում է մեծն խորհրդային կինոռեժիսորի՝ Սերգեյ Փարաջանովի մասին:
Այս ֆիլմը Ուկրաինայի կողմից կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Օդեսայի միջազգային կինոփառատոնին այս տարի ֆիլմն արժանացել է Golden Duke մրցանակին՝ որպես լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ:
Ֆիլմը նկարահանվել է 4 երկրների՝ Ուկրաինայի և Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համագործակցության արդյունքում: