Սեպտեմբերի 21-ը Dorians-ի համար նշանակալի էր ոչ միայն որպես Հայաստանի Անկախության օր: Այդ օրը ռոք-խմբի փորձատեղ այցելեց… աշխարհահռչակ Deep Purple խմբի մեներգիչ, ռոքի կենդանի լեգենդ Իէն Գիլանը:):

 

Գոռը, Գագասը, Արմաններն ու Էդգարն անհամբեր սպասում էին ռոք-աստղի հետ հանդիպմանը, քանի որ հենց վերջինիս ընթացքում էր նրանց ընձեռվելու եզակի հնարավորություն լսել աշխարհահռչակ ռոքերի կարծիքն իրենց կատարումների վերաբերյալ:

Երբ Իէն Գիլանը, նրա կինը' Բրոնը, եւ ավստրալիական “DoSomething!” կազմակերպության տնօրեն, “Rock Aid Armenia” նախագծի հիմնադիր Ջոն Դին ժամանեցին ու զբաղեցրին իրենց տեղերը, տղաները գործի անցան ու մինի-համերգ կազմակերպեցին բացառիկ հյուրերի համար:):

 

Շարունակությունը՝ այստեղ: