Գիտնականներն ապացուցել են, որ կենդանիները դրական ազդեցություն ունեն մեր առողջության վրա: Վերջիններս դրական էմոցիաներ են մեզ փոխանցում, իսկ դրական էմոցիաները լավ են մեր առողջության համար:
Սակայն մեզնից ոմանք այնքան են սիրում իրենց կենդանիներին, որ թույլ են տալիս նրանց ուտել իրենց ափսեից, քնել իրենց անկողնում, անընդհատ շոյում են, համբուրում: Այս պարագայում կենդանիները մեծ վտանգ են ներկայացնում, հատկապես մեծերի և երեխաների համար:
Կենդանիները ինչպես և այլ կենդանի արարածներ, ենթարկվում են զանազան հիվանդությունների ազդեցության, նրանք շատ հեշտ կարող են վարակների փոխանցման պատճառ դառնալ:
Իհարկե, կենդանիների ճիշտ ու լավ խնամքը նշանակալի կիջեցնի հնարավոր վտանգը, սակայն, ցավոք, ոչ միշտ: Նույնիսկ, եթե շանը լողացրել եք զբոսանքից հետո, միևնույնն է, նրա թաթերը դիպչում են կեղտոտ հատակին և տնով մեկ վարակ են տարածում:
Կենդանիներից մարդուն փոխանցվող ամենավտանգավոր վարակներից մեկը կատաղությունն է:
Եթե ձեր շունը ինքնուրույն է, զբոսնում է առանց կապի և շատ հետաքրքրասեր է, ապա մեծ է վտանգը, որ նա մեկ այլ շնից կամ առնետից կատաղությամբ կվարակվի: Մարդու համար վտանգավոր է նաև կենդանիների մորթուց առաջացած ալերգիան, որը կարող է հանգեցնել ասթմայի:
- Ուշադիր կատարեք կենդանու ընտրությունը, եթե տանը ալերգիայով տառապող մարդ կա,
- Հետևե՛ք կենդանուն զբոսանքի ժամանակ, թույլ մի՛ տվեք խմել ջրափոսից կամ ինչ որ բան բերանը վերցնել,
- Զբոսանքից հետո թաթերը լվացեք, սակայն, միևնույն է, թույլ մի տվեք բարձրանալ անկողնուն կամ բազմոցին,
- Կանանովոր կատարեք պատվաստումները,
- Ամրացրե՛ք կենդանու իմունիտետը՝ պահպանելով ճիշտ սննդակարգ
- Պահպանե՛ք հիգիենայի կանոնները, լվացե՛ք ձեռքերը, եթե շոյել եք կենդանուն, նույնիսկ, եթե կարծում եք, որ կենդանին մաքուր է: