Փոփ-աստղ Ռիհաննան, ով այցելել էր Թաիլանդ, Instagram-ում լուսանկարներ է ավելացրել, որոնց պատճառով ոստիկանությունը երկու հոգու է ձերբակալել պաշտպանված կենդանիներին փող աշխատելու նպատակով օգտագործելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Ռիհաննան Twitter-ի իր էջում կիսվել է Instagram-ի լուսանկարով, որտեղ նա լուսանկարվել է պրիմատի հետ:

Սկյուռին նմանվող մեծ աչքերով կենդանին Հարավարևելյան Ասիայի յուրահատուկ կենդանիներից է և գրանցված է որպես հատուկ պաշտպանվող տեսակ:

Իշխանությունները ահազանգ են ստացել նկարի մասին, և ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու, որոնք կենդանուն տրամադրել են զբոսաշրջիկների հետ լուսանկարվելու համար:

Ձերբակալվածներին մեղադրանք կարող է առաջադրվել պաշտպանված կենդանիներ պահելու համար: Մեղադրանքը ենթադրում է 4 տարվա ազատազրկում և 1,300 դոլարին համարժեք տուգանք: