Հանյտնի չինական Da Hong PAO թեյը հավաքում են միայն վեց թփերից, որոնք աճում են Տյանսին վանքի մոտակայքում, որը թարգմանաբար նշանակում է «Երկնային արևի վանք»: 2005-ին այս թեյը գնի յուրօրինակ ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք թեյը, հայտնում է Luxlux.net-ը:
Չինաստանում աճուրդներից մեկի ժամանակ Da Hong PAO թեյի 20 գրամը վաճառվել է 25000 դոլար ռեկորդային գնով: 300 տարվա պատմություն ունեցող թեյը դասվում է ամենաուժեղ բույրն ու հագեցած համ ունեցող ըմպելիքների շարքին: Թեյի անհավանական գինը պայմանավորված է նրանով, որ այն աճում է միայն 6 թփերի վրա, որոնք 350 տարվա պատմություն ունեն: Ամեն տարի թփերից հավաքում են 500 գրամ թեյի տերևներ:
Da Hong PAO թեյի նմուշները, որոնք իրենց տեսքով հաճախ նմանվում են վիշապի, պահվում են Չինաստանի Թեյի ազգային թանգարանում: