Morgan Creek Productions և Emmett/Furla Films ընկերությունները մտադիր են գեղարվեստական ֆիլմ նկարահանել աշխարհահռչակ ռեփեր Թուփակ Շաքուրի մասին, ով հայտնի է 2Pac բեմական անվամբ, գրում է Lenta.ru-ն՝ Entertainment Weekly-ին հղումով:
Ֆիլմի պրոդյուսերը լինելու է ռեփերի մայրը՝ Աֆենի Շաքուրը, սակայն բենադրող ռեժիսորի կամ դերասանի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Հայտնի միայն, որ նկարահանումները տեղի կունենան Ատլանտայում 2014-ին:
2010-ին լրատվամիջոցներն արդեն հայտնել էին, որ 1 տարվա ընթացքում նրա մասին պատրաստվում են ֆիլմ նկարահանել, սակայն այդ ֆիլմն այդպես էլ լույս չտեսավ:
2Pac-ը սպանվել էր 1996-ին Լոս Անջելեսում 25 տարեկան հասակում: Նա մինչ օրս համարվում է բոլոր ժամանակների ամենահաջողակ ռեփերներից մեկը աշխարհում: