Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի առաջնեկը՝ արքայազն Ջորջը, Լոնդոնի ամենաազդեցիկ բնակիչն է ճանաչվել: Այս տիտղոսին է նրան արժանացրել The Evening Standard թերթը, որը հրապարակել է The Power 1000 ավանդական ցանկը:
Ցանկում ընդգրկված են քաղաքագետներ, նկարիչներ, մարզիկներ, գործարարներ և գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ազդեցություն ունեն աշխարհում բրիտանական մայրաքաղաքի կերպարի և ընկալման վրա:
Ինչպես նշում է հրատարակությունը, Ջորջ արքայազնը գլխավորել է ցուցակը, քանի որ ծնվելուց անմիջապես հետո դարձել է Լոնդոնի յուրօրինակ խորհրդանիշը և «համաշխարհային դեսպանը»:
Երկրորդ տեղում է հայտնվել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. արքայազն Ջորջ,
2. Բորիս Ջոնսոն,
3. Մարկ Քերնի (Անգլիայի բանկի տնօրենը),
4. Դևիդ Քեմերոն (վարչապետ),
5. Ջորջ Օսբորն (Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր),
6. Թերեզա Մեյ (ներքին գործերի, ինչպես նաև կանանց ու հավասար իրավունքների գծով նախարար),
7. Քեմբրիջի դքսուհի,
8. Էնդի Մյուրեյ (թենիսիստ),
9. Էդ Միլիբենդ (Լեյբորիստական կուսակցության առաջնորդ),
10. Փիթեր Հենդի (Transport for London կորպորացիայի ղեկավար)։