Եթե Ջենիֆեր Էնիսթոնի հղիության մասին լուրերը համապատասխանեին իրականությանը, ապա դերասանուհին հիմա պետք է մեծացներ իր' հայտնի չէ թե արդեն որերորդ երեխային:

Պարզվում է' հերթական խոսակցություններն էլ իրականության հետ կապ չունեն: Երևում է' այդ շշուկներն այնքան են նյարդայնացրել Էնիսթոնին, որ նա որոշել է վերջ տալ այդ ամենին: Օրերս նրա պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Ջենիֆերը հղի չէ: «Տարածվող շշուկներն իրականությանը չեն համապատասխանում. Էնիսթոնը հղի չէ»,- ասել է դերասանուհու ներկայացուցիչը:

Գուցե այս ամենից հետո, նմանատիպ խոսակցությունները դադարեն, կամ էլ հնարավոր է' իսկապես լսենք այդ հաճելի լուրը:

600x580600x580600x580