Տասնմեկ երկրներում, որոնց թվում են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան և Ճապոնիան, այսօր սկսվել է նոր iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնների վաճառքը։ Նոր սարքերի վաճառքը սկսվել է նաև ընկերության կայքում, գրում է Интерфакс-ը։

Սիդնեյում և Տոկիոյում Apple խանութների մոտ մինչ բացումը հերթ են կանգնել հարյուրավոր գնորդներ։ Շատ քաղաքներում գնորդները, որպես կանոն, սկսել են հերթ զբաղեցնել դեռևս գիշերը։

Apple-ն առաջին հանգստյան օրերի ընթացքում կվաճառի 6 մլն հեռախոս՝ կարծում են Piper Jaffray Cos. ընկերության վերլուծաբան Ջին Մյունսթերը և նրա գործընկեր Բրայեն Մարշալը՝ ISI Group.-ից։

Լուսանկարներում iPhone 5S-ն է

iPhone-5S-Or-Champagne-04iPhone-5S-Or-Champagne-02004001008