Բրազիլացի մեծահարուստ գործարարն ունի այն ամենն ինչի մասին երազել է կյանքում, սակայն նա չի ցանկանում իր հարստությունից հրաժարվել նաև մահվանից հետո:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, մեծահարուստ ձեռներեցը մտադիր է «թաղել» իր ամենամեծ հարստությունը' 310 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ ծալվող տանիքով նոր Bentley-ն:

Այս տարօրինակ ցանկության մասին 62-ամյա բրազիլացին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում' գրելով, որ պատրաստվում է վարվել Եգիպտոսի փարավոնների օրինակով և իր հետ այն աշխարհ տանել իր հարստությունը: