Գինեսի ռեկորդների գրանցման կոմիտեն չի գրանցել բրիտանացի 30-ամյա տղամարդու ռեկորդը, ով կարողանում է աչքերը դուրս հանել ակնախոռոչից:

Բերված գործիքը նախատեսված է եղել մինչև 12 մմ չափելու համար, բայց բրիտանացին պնդում է, որ կարողանում է մինչև 14 մմ դուրս հանել աչքերը: Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն:

Տղամարդը պատմել է, որ սկսել է աչքերը հանել ակնախոռոչից երկու տարի առաջ: Սկզբում նա դա արել է զվարճանալու համար, այնուհետև՝ որոշել է նկարահանել դա և տեղադրել YouTube-ում, ինչից հետո նրան սկսել են տարբեր հեռուստաշուների հրավիրել և ի վերջո առաջարկել են ռեկորդ գրանցել: