Գուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է: Մարդու օրգանիզմը բազմադարյան էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը բնական ջրով հագեցնելուն: Այն հեշտությամբ թափանցում է բոլոր բջիջներն ու ակտիվ մասնակցում օրգանիզմի կենսագործունեությանը: Իսկ ի՞նչ ենք սիրում խմել. թեյ սուրճ, լիմոնադ, հյութ (ջերմամշակումից հետո), գարեջուր, ալկոհոլ' տարբեր տարբերակներով, ու համոզված ենք, որ դրանք լրիվ բավարար են ծարավը հագեցնելու, օրգանիզմի տոնուսը բարձրացնելու համար: Մի՞թե: Իրականում ջուրն անփոխարինելի է: Ասենք, օգտագործել ենք 100 գ օղի. դրա մեջ 40% ալկոհոլ է, 60%-ը' ջուր: Այդ 100 գրամը ծարավ չի հագեցնում, որովհետև սպիրտը ջրազրկող հատկություն ունի, այն բջիջներից դուրս է բերում ջուրը: Երկրորդ օրինակը. մարդը նավաբեկության հետևանքով ծովում է հայտնվել, ու քաղցրահամ ջուր չկա: Նա փորձում է ծովի ջրով հագեցնել ծարավը: Ծովի ջրում լուծված աղը փակում է բջիջ ներթափանցող ջրի մուտքը: Մարդու օրգանիզմն էլ ավելի է ջրազրկվում: Ի վերջո, մարդը մահանում է, եթե օգնություն ժամանակին չցուցաբերվի: Իսկ այն ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, նույնպես հանգեցնում են օրգանիզմի ջրազրկման: Ջուրն օրգանիզմում մասնակցում է բջիջներում ու հյուսվածքներում կատարվող կենսաքիմիական փոխազդեցություններին: Ջուրը նյութերի մեծամասնության համար լավ լուծիչ է, ու այն ակտիվորեն մասնակցում է շատ ֆիզիոլոգիական պրոցեսների էներգաապահովմանը: Աղ, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքների անընդհատ օգտագործման հետևանքով տեղի է ունենում բջիջների ջրազրկում: Բարեբախտաբար, մեր օրգանիզմում ջրազրկման դեմ գործում է կարճաժամկետ վթարային պաշտպանություն: Եթե այն առաջանում է ինչ-ինչ պրոցեսների հետևանքով, ապա օրգանիզմը հիստամին է մշակում: Այն օգնում է ջրի պակասի դեպքում: Ինչպե՞ս է այն աշխատում: Հիստամինն արգելափակում է ջրի կորուստը թոքերի միջոցով, բրոնխները լցնելով լորձով, որպեսզի դրանք չչորանան: Հիստամինը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, որպեսզի սնունդը արագ մարսվի ջրի սղության պայմաններում: Այդ ունակության շնորհիվ տեղի է ունենում ջրի բաշխում երկրորդական օրգաններից: Երկրորդական են համարվում հոդերը, մաշկը, հաստ աղիքը: Նման վերաբաշխումը լրիվ բավականացնում է, որ ժամանակավոր ջրազրկմանն օրգանիզմը դիմանա: Իսկ օրգանիզմի ջրազրկման մասին հուշում է, ասենք' բերանի չորությունը: Դրան հաջորդում է օրգանիզմի տարբեր մասերում առաջացող ցավը կամ էլ քրոնիկ հիվանդությունների սրացումը, որոնք միշտ չէ, որ առնչություն ունեն ջրազրկման հետ: Ոմանք ծարավի զգացումը քաղց են կարծում: Մարդիկ ջրի պակասը լրացնում են ուտելիքի միջոցով: Նման դեպքերում է, որ մեկ բաժակ ջուրը վանում է քաղցի զգացումը: Եթե ունեք քրոնիկ հիվանդություն, ապա ոչինչ չի խանգարի, որ փորձեք ջրով ձեր վիճակը մեղմել: Դրա համար կարելի է հրաժարվել բոլոր ըմպելիքներից ու խմել միայն ջուր ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց 2 ժամ հետո: Ամենօրյա ջրի չափաբաժինը պետք է կազմի 6-8 բաժակ: Եվ հետևեք զուգարան գնալու հաճախությանը, մեզի գույնին: Եթե մեզը բաց գույն ունի, ապա անհանգստանալու պատճառ չկա, իսկ եթե գույնը մուգ նարնջագույն է կամ շագանակագույն, ապա դիմեք մասնագետին: Մաքուր ջրով բուժելու բազմամյա փորձը դրական արդյունքներ է տալիս, սակայն այն շաբաթներ է տևում: Այնուամենայնիվ, եթե զգաք վիճակի բարելավում, ապա դա նշանակում է, որ ձեր հիվանդության պատճառը ջրի դեֆիցտն է: Եթե կան ըմպելիքներ, որոնցից այնուամենայնիվ չեք կարողանում հրաժարվել, ապա ձեզ ոչ ոք չի արգելում դրանք խմել: Հիշեք, որ ջրազրկող ըմպելիքներն օգտագործելուց հետո հարկավոր է այդ դեֆիցիտը լրացնել մաքուր ջրով: Ուրեմն հարկավոր է հիշել, որ կան ըմպելիքներ, որոնք ջրազրկում են օրգանիզմը: Որևիցե հիվանդության ախտանշանների հայտնվելուն զուգընթաց,պետք է վերանայել օրվա սննդակարգն ու օրական մի քանի բաժակ պարզ ջուր ավելացնել սննդաբաժնին, ինչը կօգնի վերացնելու անհանգստության պատճառը:
Առաջարկում ենք նաև
16/06/20 17:51
Մարդիկ կարո՞ղ են արդյոք «վարակիչ» հազը լսողությամբ ճանաչել
25/05/20 17:41
Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ
06/12/19 16:38
Կարո՞ղ է արդյոք սաունան օգնել նիհարել
28/09/19 23:00
Առաջին ամուսնական գիշերվա 6 ամենաանսովոր ու վայրի ավանդույթները ամբողջ աշխարհից. մարդիկ, իրոք որ, տարբեր են (Photo)
04/11/15 12:20
Կարո՞ղ եմ արդյոք լքել «Ռեալը», ինչո՞ւ ոչ. Ռոնալդու
01/10/15 21:14
Կիրակի կտեսնենք՝ կարո՞ղ է արդյոք «Բորուսիան» «Բավարիայի» հետ հավասար պայքար մղել. Լամ
22/02/15 16:49
Կարո՞ղ են արդյոք երազները զգուշացնել վտանգի մասին
Լրահոս
20:45
Մոդել Քեյթ Քեսիդինի անկեղծ սիրո խոստովանությունը One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնիի հանդեպ
18:35
Որտե՞ղ են այժմ գտնվում ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և ռուս հումորիստ-հաղորդավար Մաքսիմ Գալկինը
15:40
43-ամյա Ադրիանա Լիման Victoria's Secret 2024-ի ցուցադրման ժամանակ փակել է հեյթերների բերանը, որոնք պնդել են, որ նա «շատ ծերացած է»
14:00
«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին
19:06
Քեթի Փերին զայրացրել է երկրպագուներին լեսբիական սեքսի իմիտացիայով 2024-ի MTV Video Music Awards-ում իր ելույթի ժամանակ
17:40
Մեգան Մարքլը, հավանաբար, արդեն արել է առաջին քայլը Քեյթ Միդլթոնի հետ հարաբերությունները շտկելու ուղղությամբ
12:35
Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ գրկախառնվել եւ պարել են չորս րոպեանոց հոտնկայս ծափահարությունների ներքո
14:15
Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին անսպասելիորեն հայտնվել են Դոնալդ Թրամփին աջակցողների հանրահավաքում
12:00
Շվեյցարիայում ոստիկանությունն առգրավել է 7,4 միլիոն դոլար արժողությամբ եզակի մրցարշավային սուպերմեքենա
15:40
Աշխարհի ամենահարուստ մարդը ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ բռունցքներով կռվելու մարտահրավերը
14:00
Քիմ Քարդաշյանը Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին ներկայացել է հերթական «մահացու» զգեստով
18:00
ՌԴ-ում ստեղծվել է համակարգ, որը Wi-Fi-ի միջոցով 5-7 մ ճշտությամբ որոշում է մարդու գտնվելու վայրը
16:22
Քանյե Ուեսթը կնոջ հետ մեկնել է Մոսկվա. նրան արդեն հորդորել են զերծ մնալ անփույթ հագուստով քաղաք դուրս գալուց
15:00
Ռուս միլիարդատերը շքեղ երեկույթ է կազմակերպել իր ընկերուհու համար՝ հրավիրելով Քրիստինա Ագիլերային