Ջրասամույրների զույգը չի բաժանվում նույնիսկ քնած ժամանակ: Կենդանիներին լուսանկարել են ջրի վրա քնած ժամանակ՝ միմյանց թաթերը բռնած, գրում է Daily Mail-ը:

Նրանց լուսանկարել են Վաշինգտոնի կենդանաբանական այգու ակվարիումում՝ առավոտյան քնի ժամանակ: Չնայած ջրի սառնությանը՝ կենդանիներին մրսելու վտանգ չի սպառնում, քանի որ նրանց մորթին ամենախիտն է կենդանական աշխարհում:

Ջրասամույրները սովորություն ունեն խմբերով ձեռք ձեռքի տալ ուտելիս, քնելիս և ջրում հանգստանալիս: Մասնագետները նշում են, որ այսպիսով ջրային կենդանիները խուսափում են իրենց ընտանիքի անդամներին կորցնելուց: