Գինեսի ռեկորդների գրքի վերջին հրատարակությունից հայտնի է դարձել, որ աշխարհի ամենամեծ քայլող ռոբոտն իրենից վիշապ է ներկայացնում, հայտնում է Forbes-ը:
Վիշապ-ռոբոտն ունի 15,5 մ բարձրություն, կշռում է 11 տոննա, բերանից էլ կրակ է հանում: Համալրված է 140 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Ռոբոտը հեռակառավարումով է: Թևերը բացվում են 12 մ-ի չափով, ունի 80 լիտր «բեմական արյուն»:
Սարքի վրա գերմանացի 15 մասնագետ աշխատել է 2007-ից ի վեր, իսկ թե ինչ է ստացվել, կարելի է տեսնել տեսանյութում: Աղբյուրը գրում է, թե ստացվել է մի իրականին մոտ հսկա, որի մասին խոսվում էր 500 տարվա վաղեմության գերմանական լեգենդներում: