Մեծ Բրիտանիայի Սուրեյ կոմսությունում այսօր աճուրդի կհանվի ոսկեպատ Cadillac մեքենան, որը ժամանակին պատկանել է Լիբերռեյս ազգանունով մի դաշնակահարի, հայտնում է The Telegraph-ը՝ մանրամասնելով, որ փորձագետները նախատեսում են այն 100 հազար ֆունտ ստեռլինգով վաճառել։
1931թ. արտադրության Cadillac Fleetwood Drop Head Coupé-ի դռան բռնակները պատրաստված են արծաթից։ Այս շքեղ հավելումներն արվել են 1970-ական թվականներին՝ այն ժամանակվա տիրոջ ՝ Ջեք Սմիթի նախաձեռնությամբ։
Անցած 12 տարիներին մեքենան ցուցադրվել է Գերմանիայի թանգարաններից մեկում։
Մեքենան համալրված է 5.7 լ տարողությամբ V8 շարժիչով։