Ջասթին և Լոուրեն Շելթոնները բավականին գեր էին, երբ ամուսնացան 2008-ին, սակայն նրանց հաջողվել է միասին հաղթահարել կալիորիաներով հարուստ սնունդ ուտելու ցանկությունն ու նիհարել 200 կգ-ով, գրում է Business Insider-ը:
Ամուսնությունից առաջ Ջասթինը կշռում էր 204 կգ, իսկ Լոուրենը՝ 136: Նրանք քաշի հետ խնդիրներին բախվեցին 2012-ի հունվարին, երբ ամուսինու մոտ երիկամների բորբոքում հայտնաբերվեց: Ջասթինն այնքան գեր էր, նույնիսկ ռենտգեն հետազոտության սարքով հնարավոր չէր նկարել նրա երիկամները:
Միջադեպից հետո զույգը սկսեց նիհարել: Նրանք սկսեցին սնվել առավել առողջարար մթերքով և ամենօրյա վարժություններ անել: Մեկ ու կես տարի հետո ամուսիններն արդեն նիհարել էին ընդհանուր շուրջ 200 կգ-ով: