Հայտնի երգչուհի Շերը մերժել է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերը` այդ քայլը պատճառաբանելով Ռուսաստանում ընդունված այն օրենքով, ըստ որի արգելվում է ցանկացած տեսակի նույնասեռականության գաղափարախոսության քարոզչություն վերջինիս տարածքում, որը, իրավապաշտպանների կարծիքով, ոտնահարում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների իրավունքները:
Երգչուհու խոսքերով` նա անմիջապես հրաժարվել է իր ընկեր օլիգարխի հրավերից, որը նրան ուղարկվել էր դեռևս 2013 թվականի փետրվարին` ի պաշտպանություն Ռուսաստանում բնակվող համասեռամոլների: Սակայն Շերը հրաժարվել է նշել, թե ով է իր ընկերը, բայց հարկ է նշել, որ նրա վերջին երկու համերգները կազմակերպվել են միլիարդատեր Սուլեյման Քերիմովի կողմից :
Ավելացնենք նաև, որ նմանատիպ որոշումներ են կայացրել Մադոննան, Լեդի Գագան և այլոք: