Լուսանկարիչ Ռոբին Շվարցը 11 տարի լուսանկարել է իր դստերը, ում համարում է իր մուսան։ Սակայն այս տարվա փետրվարին նա հասկացել է, որ իր դուստրը դեռահաս է դարձել և այլևս չի ցանկանում մանկական զգեստներ կրել և մայրիկի համար անձնական մոդել դառնալ, գրում է bigpicture.ru-ն։
Այժմ Ռոբինն իր աշխատանքի համար գտել է նոր կերպարներ և թեմաներ։ Այս անգամ նրա ուշադրությունը կենտրոնացել է նորաձև շնիկների վրա։ Պարզվում է, որ աշխարհում բավականին շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են ժամանակ և մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց շնիկները դիզայներական հագուստներ կրեն։