Հեղինակավոր Billboard երաժշտական ամսագիրը երգչուհի Pink-ին արժանացրել է «Տարվա կին» կոչմանը։ Մրցանակը նրան կշնորհվի հանդիսավոր արարողության ժամանակ դեկտեմբերի 10-ին, հայտնում է Lenta.ru-ն։

Նախորդ տարվա ընթացքում Pink-ի «The Truth About Love» ալբոմը, երգչուհու կարիերայում առաջին անգամ, գլխավորել է Billboard 200-ը։ Բացի այդ, 2013-ին «Just Give Me a Reason» երգը դարձել է երգչուհու 4-րդ աշխատանքը, որը հայտնվել է Billboard ամսագրի Hot 100-ի առաջին հորիզոնականում։

Pink-ի նախորդ տարվա ձեռքբերումները թվարկելիս ամսագրի ներկայացուցիչները նշել են նաև այն, որ նա հավակնելն է «Գրեմիի» մրցանակին՝ «լավագույն փոփ ալբոմ» և շարունակական հաջողակ շրջագայություն անվանակարգերում։