Երգչուհի Վալերիայի աղջիկն, ով սկսնակ դերասանուհի և հաղորդավարուհի է բավականին համակրելի աղջիկ է: Վալերիայի աղջիկը' Աննա Շլուգինան, իր բլոգում գրառում է թողել, որտեղ գրված է. «Իմ դպրոցական տարիների ընթացքում շատ խմբերի մեջ եմ եղել. էմոների, ռեպերների և այլ խմբերի: Սիրել եմ նաև արյունոտ տեսարաններով ֆիլմեր: Մի՞թե ես այդպիսին եմ եղել: Մտածում եմ և միանգամից ամաչում»:
Սակայն, երկրպագուները չեն սկսել ցավակցել կամ հանգստացնել նրան, քանի որ ցանկացածն անցնում է իր ուղին, որը նա է ընտրել և պատասխանատու է իր ցանկացած քայլի համար: Իսկ նրա կերպարները պարզապես պատանեկության տարիների խենթ քայլեր են: