Բաղադրություն

150 գ սունկ
1 թ.գ. կիտրոնի հյութ
կես հ. կանաչ պղպեղ
կես հ. կարմիր պղպեղ
կես հ. դեղին պղպեղ
սամիթ, ձիթայուղ
50 գ անյուղ պանիր

Պատրաստման եղանակ

Պղպեղները լվանալ, մաքրել, երկարությամբ կտրտել: Սունկը մաքրել, կտրտել և ձիթայուղի մեջ տապակել: Խառնել պղպեղների հետ: Պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել սնկի ու պղպեղների վրա, խառնել: Լցնել կիտրոնի հյութն ու կտրտած սամիթը, աղ և պղպեղ չավելացնել, խառնել, զարդարել կանաչիով և մատուցել: