ճապոնիայում գործարկվել է աշխարհում ամենաարագընթաց գնացքը, որը սլանում է 500 կմ/ժամ արագությամբ, հայտնում է Business Insider-ը:

Ճապոնական երկաթուղում ներկայացվել է նորագույն արագընթաց գնացքը, որը մագնիսական ուժի միջոցով աշխատելու շնորհիվ ընթանում է առանց ցնցվելու, ընդորում՝ ցանկացած եղանակի:

JR Tokai L0 Series Shinkansen գնացքը նախատեսված է շահագործման հանձնել 2027-ին, իսկ այժմ միայն փորձնական ուղևորություն է իրականացվել Տոկիոյից Նագոյա:

Գնացքն իր ձևով չափազանց երկար և սրածայր է դիմացի հատվածում, ինչը նպաստում է օդի դիմադրության ուժը նվազեցնելուն:

Արագընթաց գնացքը ապագայում մեկ ճամփորդության ընթացքում կտեղափոխի 1000 ուղևոր՝ երթևեկելով երկու քաղաքների միջև:

Այդ ճանապարհը մեքենայով գնալիս կազմում է 320 կմ, սակայն այս գնացքն այն կանցնի ընդամենը 40 րոպի ընթացքում: Այլ արագընթաց գնացքներ ներկայում այդ ճանապարհն անցնում են 95 րոպեում, հայտնում է աղբյուրը: