Ճապոնիայում հաջողությամբ արձակել են «Էպսիլոն» նոր սերնդի տիեզերական հրթիռը: JAXA տիեզերական գործակալության ինժեներները «Էպսիլոնի» վրա աշխատել են 12 տարի շարունակ, հայտնում է Вести.Ru-ն:
Ճապոնիայում հրթիռն անվանում են հեղափոխական, քանի որ այն իր նախորդից՝ H2A հրթիռից, ավելի կոմպակտ է և եռակի անգամ ավելի էժան է: «Էպսիլոնի» երկարությունը 24.5 մետր է կազմում:
Այն արձակվել է Ճապոնիայի Ուտինոուրա տիեզերակայանից: Հրթիռը ուղեծիր դուրս կբերի SPRINT-A արբանյակը, որը կուսումնասիրի Մարսի, Յուպիտերի, Վեներայի մթնոլորտները, և տեղեկություններ կհավաքի ուլտրամանուշակագույն ճառագայթների վերաբերյալ: