Խորվաթիայում թափանցիկ պատյան ունեցող խխունջի նոր տեսակ է հայտնաբերվել, որը բնակվում է երկրի ամենախոր քարանձավում, հայտնում է Daily Mail-ը:
Խորվաթիայի և Ֆրանկֆուրտի համալսարանի գիտնականները, ովքեր հայտնաբերել են փոքրիկ արարածին քարայրի 980 մետր խորություններում, տեղեկացնում են, որ այն պատկանում է նոր ցեղատեսակի: Կենդանուն հայտնաբերել են աշխարհի 20 ամենախոր քարանձավներից մեկում՝ Խորվաթիայի Lukina Jama քարանձավում:
Zospeum tholussum անվանումը ստացած արարածը պատկանում է խխունջի այն ցեղատեսակին, որը չի տեսնում և գրեթե չի տեղաշարժվում: Այս տեսակը բնակվում է միայն խոր քարանձավներում՝ կատարյալ մթության մեջ: