Պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են Չինաստանի հին պատմության շրջանի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Շանգուան Վանի գերեզմանը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով չինական «Սինհուա» գործակալությունը:
Շանգուանը, ով ապրում էր Տան արքայատոհմի կառավարման տարիներին, եղել է չին առաջին կայսրուհի Ու Ցզետանի վստահված անձը: Որոշ պատմաբաններ Շանգուանի պարտականությունները համեմատում են ժամանակակից վարչապետների աշխատանքի հետ:
Կին քաղաքական գործչի գերեզմանը, որը թվագրվում է 7-րդ դարով, հայտնաբերվել է Շենսի նահանգում գտնվող Սիան քաղաքի օդանավակայանի մոտակայքում: Ըստ հնէաբանների, գերեզմանը շատ է վնասված: Այնտեղ չեն հայտնաբերվել արծաթե և ոսկե գանձեր, չի գտնվել նաև ամբողջական կմախքը: Սակայն պահպանված էպիտաֆիաներից հաջողվել է պարզել, որ այն պատկանում է Շանգուանին: