Հետազոտող գիտնականների խումբը Ավստրիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Ֆինլանդիայից ստեղծել է աշխարհի ամենաբարակ ապակին՝ 3 ատոմային շերտ հաստությամբ, և այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Nano Letters ամսագրում հրապարակված հոդվածը:
Ինչպես նշում են գիտնականները, ավելի բարակ ապակի ստեղծել հնարավոր չէ: Նրանք ապակին ստեղծել են պատահաբար՝ գրաֆեններ ստեղծելիս (բնական ածուխի երկշերտ բյուրեղանման մարմիններ՝ մեկ ատոմային շերտի հաստությամբ):
Գրաֆեն ստանալու համար ֆիզիկոսները անհրաժեշտ նյութերը տեղադրել են պղնձե նրբաթիթեղի վրա և այն ուղարկել որձաքարից պատրաստված վառարանը: Ստացված նյութը ուսումնասիրելով՝ ֆիզիկոսները գրաֆենի վրա ավելորդ մասնիկ են նկատել: Այն առանձին դիտարկելով՝ նրանք հասկացել են, որ ավելորդ մասնիկը սովորական ապակի է, որի հաստությունը կազմում է 3 ատոմային շերտ: