Կաթիլ ձուկն իր թախծոտ հայացքի համար քվեարկության ժամանակ հաղթել է և ընտրվել է որպես Այլանդակ կենդանիների պաշտպանության կազմակերպության գլխավոր թալիսման:
Ըստ BBC News-ի' այս կերպ կենդանին ճանաչվել է ամենաայլանդակը:

Հեռուստահաղորդավար և կենսաբան Սայմոն Բաթը, ով հանդիսանում է Այլանդակ կենդանիների պաշտպանության կազմակերպության նախագահ, հույս է հայտնել, որ այս ակցիան նման կենդանիների պաշտպանության վրա կսևեռի մարդկանց ուշադրությունը: Նշենք, որ կաթիլ ձուկը գլխավորում է մի ցանկ, որում տեղ են գտել նաև կնճիթավոր կապիկը, Տիտիկակայի դոդոշն ու այլ կենդանիներ:

Բաթը հայտարարել է. «Փրկելու մեր մոտեցումները եսասիրական են: Մենք չգիտես ինչու պաշտպանում ենք միայն այն կենդանիներին, որոնց հաճելին ենք համարում, ինչպես ասենք' պանդաներին: Ես պանդաների դեմ ոչինչ չունեմ, բայց դրանք ունեն իրենց պաշտպանները, իսկ այդ տեսակները' ոչ»: