Հաճախ է պահատում' մենք հոգնում ենք տանը պահվող հին իրերից և դրանք դեն ենք նետում: Սակայն Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է հին իրերին տալ «երկրորդ հնարավորություն»: Այդ իրերը կարող եք օգտագործել տանը' դեկորատիվ ձևավորումներ անելու համար:
Գդալները, որոնք վաղուց մաշվել են և կորցրել իրենց տեսքը, կարող եք օգտագործել' դռան համար փական սարքելու նպատակով: Պարզապես պետք է դրանք ծռել ու ձև տալ, սակայն հավատացեք' արդյունքն արժի' ջանք գործադրեք:
Ջահերի ոտքերը կարող եք զարդարել հին ափսեներով և բաժակներով:
Եթե տանն ունեք հաստ թելեր, ապա հնարավորիս գեղեցիկ դրանք փաթաթեք աթոռների վրա:
Խմիչքն օգտագործելուց հետո, մի շտապեք դեն նետել շշերի խցանները. Դրանցից կարող են հրաշալի լամպեր ստացվել:
Թելից գործվածքները կարող են ծառայել որպես էջանիշ. շատ յուրահատուկ են և գեղեցիկ:
Անվասահնակները, որոնցով սահում եք, կարող են դառնալ ճոճանակ:
Գունավոր պլաստիկ բաժակները կարող են դառնալ յուրօրինակ լուսավորող պարագա:
Իսկ տարբեր գունավոր մատիտներով կարող եք զարդարել տան պատերը: