Նյու - Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիստին (Chris Christie) ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս դուրս գրել անչափահասների համար այնպիսի դեղատոմսեր, որոնք պարունակում են բժշկական մարիխուանա. հայտնում է CNN-ը:
Օրենսդիրների կարծիքով' այս նախաձեռնությունը թույլ կտա լայնացնել դեղամիջոցները և ծանր հիվանդությունների բուժման մեթոդները:
«Ես ուրախ եմ, որ օրենսդիրները հաշվի են առել իմ խորհուրդները: Դա կօգնի հիվանդ երեխաներին ստանալ անհրաժեշտ բուժում»,-ասվում է նահանգապետի հայտարարության մեջ: