Մոտ մեկ շաբաթից կսկսվի քաղաքային տրասպորտի ուղեվարձի սակագնի թանկացման հանրային քննարկումները, որի ժամանակ պետք է ներկայացվի 150 դրամ սակագնի կիրառման զեղչային փաթեթները:
Սակայն ակտիվիստները կշարունակեն պայքարը, եթե ուժի մեջ մտնի նախկին 150 դրամ դարձնելու որոշումը:
HayNews.am-ի այն հարցին, թե Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը կմիանա արդյո՞ք այդ պայքարին, ինչպես իր գործընկերները, Թոխատյանը պատասխանեց. «Եթե էդ բարձրացումը ունենա առարկայական հիմք, ոչ, չեմ մասնակցի, որովհետեւ դա համարում եմ դեմագոգություն»:
Հարցին, թե որպես ավագանու անդամ ՀՀ քաղաքացի ինչպե՞ս է վերաբերում այս սոցիալական պայմաններում ուղեվարձի թանկացմանը, Թոխատյանն ասաց. «Կյանքն է էդպես, եթե մի բան մեր երկրի համար թանկացավ, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, որովհետեւ եթե մենք ընտրել ենք մեր անկախությունը, ուրեմն պատրաստ ենք էն ամեն ինչին, որը կատարվում է մեր շուրջ: Եթե վաղը բենզինի գինը դառնա 85 հազար դրամ, ինչ եք կարծում, պիտի չթանկանա ուղեվա՞րձը: Մենք աբսուրդ երկիր ենք, աշխարհն է աբսուրդ, ոչ մի բան էնպես չի, որ կարող ես գարանցիա ունենալ գոնե մեկ տարով»: