Այս պարզ դեղամիջոցը 168.am-ը որոշեց ներկայացնել իր ընթերցողներին, հատկապես այն բանից հետո, երբ բազմաթիվ հիվանդներ փորձարկելով այն՝ ստացան լավագույն արդյունքները: Հերթական հետազոտություններից հետո նույնիսկ բժիշկներն են ապշել՝ տեսնելով դրական արդյունքները: Այն խորհուրդ է տրվում ոչ միայն քաղցկեղով և այլ ծանր հիվանդություններով տառապող մարդկանց, այլև միանգամայն առողջներին: Բժիշկ Ջոաննա Բադվիգը (Dr. Johanna Budwig) քաղցկեղային հիվանդությունների ոլորտի Եվրոպայի լավագույն կենսաքիմիկներից մեկն էր: Նա ծնվել է 1908թ., մահացել է 95 տարեկան հասակում: Ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում ցնցող բացահայտումների համար նա 7 անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Կես դար առաջ' 1959թ. նոյեմբերի 2-ին' Ցյուրիխում իր դասախոսության ժամանակ, Բադվիգն ասել է. «Առանց յուղային թթուների շնչառական համակարգում թթվածնի յուրացումն ապահովող ֆերմենտները չեն գործում: Մարդը սկսում է խեղդվել նույնիսկ թթվածնով հարուստ օդում. յուղային թթուների պակասը քայքայում է օրգանիզմի կենսական ֆունկցիաները»: Նա հատկապես նշել է, որ սննդի մեջ յուղազրկված և վերամշակված կարագների (յուղերի) գործածումը հանգեցնում է լուրջ հիվանդությունների: Եվ քանի որ այժմ բոլոր սննդատեսակները արհեստականորեն յուղազերծված են, իրենցից վտանգ են ներկայացնում թե’ մեծահասակների, թե’ փոքրիկների համար: Բժիշկ Բադվիգը մի քանի տարի վատնեց քաղցկեղով հիվանդների արյան ուսումնասիրության համար: Ուսումնասիրության արդյունքում նա հայտնաբերեց, որ հիվանդների արյան մեջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների պարունակությունը: Ինչպես նաև արյան մեջ հեմոգլոբինի ցածր քանակության հետ մեկտեղ նա հայտնաբերեց նաև անսովոր դեղնականաչավուն միացություններ: Եվս մեկ բացահայտում եղավ այն, որ առողջ մարդկանց արյան մեջ Օմեգա 3 դասի յուղաթթուների մակարդակը շատ ավելի բարձր է, քան հիվանդների մոտ: Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկ Բադվիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիվանդության բուժման համար: Արդյունքում նա կանգ առավ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի (льняное масло) խառնուրդի վրա:

Border (3)

Կտավատի ձեթը բոլորից շատ է պարունակում Օմեգա 3 դասի յուղաթթուներ, հեշտ յուրացվում է և ալերգիաներ չի հարուցում: Կաթնաշոռն, իր հերթին, պարունակում է սուլֆոպրոտեինների բարձր մակարդակ: Բադվիգը հայտնաբերեց, որ կաթնաշոռի և էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդը ջրի մեջ լուծվում է, այսինքն' օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող է: Միայն չզտված կտավատի ձեթի օգտագործումն անվտանգ է, բայց նաև անարդյունք է: Այն անպայման պետք է խառնված լինի կաթնաշոռի հետ: Ի զարմանս իրեն' Բադվիգը հայտնաբերեց, որ իր դիետայի 3 ամսվա կիրառումից հետո քաղցկեղով հիվանդների մոտ վիճակի լավացում է նկատվում. ուռուցքները փոքրանում են, ուժերը վերականգնվում են, իսկ արյան մեջ չկան դեղնականաչավուն մասնիկներ, ֆոսֆոլիպիդների և լիպոպրոտեինների պարունակությունը մոտենում է նորմային, կարգավորվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Հաջողվում էր փրկել նույնիսկ այն հիվանդներին, ումից բժիշկները պարզապես հրաժարվել էին: Բազմաթիվ փորձարկումներց հետո Բադվիգը գտավ օպտիմալ չափաբաժինը, այն է' 2 Ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթը խառնել 100-150 գրամ կաթնաշոռի հետ՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Օգտագործել օրը մեկ անգամ: 1990թ. ուռուցքաբան բժիշկ Ռոեմը հայտարարեց, որ այս սննդակարգն աշխարհում ամենահաջողված հակաքաղցկեղային սննդակարգն է: «Բադվիգի արձանագրության» (ինչպես հետագայում այն անվանեցին) օգտագործումը դիետայի մեջ ապացուցեց իր թերապևտիկ արժեքայնությունը քաղցկեղի, միոկարդի ինֆարկտի, աթերոսկլերոզի, լյարդի ֆունկցիայի խանգարումների, խոցային հիվանդությունների, արթրիտի, մաշկային էկզեմաների, տարիքային դեգրադացիոն հիվանդությունների և աուտոիմունային հիվանդությունների կանխարգելման և բուժման մեջ: Իր ուսումնասիրությունների մեջ Բադվիգը հայտնաբերեց մեր առողջության համար, այսպես կոչված՝ «վատ» ճարպերի կործանարարության փաստը: Օրինակ' մարգարինը չափազանց վնասակար սննդամթերք է ուռուցքային ռիսկի խմբի մարդկանց համար: Բադվիգի գիտական հայացքներն ու պատկերացումները նրա ողջ կյանքի ընթացքում պաշտոնական բժշկության կողմից ենթարկվել են տոտալ հարձակման, իսկ այնուհետև նաև համաձայնեցված արհամարհանքի' կապված դեղագործական և սննդարդյունաբերական փոխադարձ շահերի հետ: Ինչպես հետագայում հիշում է Բադվիգի հսկողության ներքո 10 տարի շարունակ գտնվող շագանակագեղձի քաղցկեղով տառապող նրա նախկին հիվանդը, փաստաթղթավորվել է քաղցկեղի բուժման մոտ 1000 հաջողված պատմություն: Սակայն դեղագործական և ուռուցքաբանական արդյունաբերությունները անտեսել են Բադվիգի բոլոր հաջողությունները: Բացի դրանից, նրա գիտական եզրակացությունները կարող էին լուրջ հարված հասցնել յուղերի արտադրմամբ զբաղվող ընկերություններին: Բադվիգը անթույլատրելի էր համարում ամբողջական կամ մասնակի հիդրոգենիզացված որևէ տեսակի ռաֆինացված կամ, այսպես կոչված, արհեստական ճարպի (մայոնեզ, մարգարին) օգտագործումը սննդի մեջ:

Օրգանիզմը, սրտամկանը չեն ընդունում դրանք, և դրանց գործածումը կարող է հանգեցնել տարատեսակ խանգարումների, այդ թվում' բջջային մակարդակում: Վատ ճարպերի թվին Բադվիգը դասում էր նաև ներկայումս հրուշակագործության մեջ մեծ տարածում ունեցող չհագեցած ճարպերը:

Border (2)

Նրա պատկերացումներով օգտագործման ենթակա են բնական շաքար պարունակող ածխաջրածինները' խնձորը, խուրման, տանձը, խաղողը: Չի թույլատրվում ռաֆինացված շաքարի որևէ տեսակի օգտագործումը, ներառյալ' մակարոնեղենը , սպիտակ հացը, մսի յուղոտ տեսակները, պահածոյացված և տապակած մթերքները:

Գործնականում բոլորին առողջության նորմալ պահպանման համար խորհուրդ էր տրվում 100 գր. կաթնաշոռի և 5 գր. էկոլոգիապես մաքուր չզտված կտավատի ձեթի խառնուրդի ամենօրյա օգտագործումը:

Բադվիգի սննդակարգի համաձայն' նախաճաշը կարող էր ներառել մեղրի հետ հարած անպայման սառնարանում պահպանվող էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ' ավելացրած մի փոքր նոր կթված չեռացրած կաթ և թարմ հատիկավոր կաթնաշոռ: Թույլատրվում էր նաև ընկուզեղեն ավելացնել (բացի գետնանուշից -арахис), ինչպես նաև սեզոնային թարմ մրգերի փոքր քանակություն:

Անհրաժեշտ է նշել, որ Ջոաննա Բադվիգը ծանր հիվանդությունների դեպքերում գործածում էր հետևյալ խառնուրդը' 42 գր. (3 ճաշի գդալ) էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և 100 գր. կաթնաշոռ:

Էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը շուտ փչացող մթերք է: Այդ պատճառով՝ գնելիս անպայման անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա շշալցման ամսաթվին: Եթե շշալցումից անցել է 1 ամիս, ուրեմն՝ այն 100 -ով փչացած է, եթե անգամ պահպանման ժամկետը կես տարի է: Փչացած ձեթը դառն է ու համեղ չէ, իսկ թարմը անուշ բույր ունի և թեթևակի այրում է մանանեխի նման: Գերմանիայում գործածում էին նաև Linomel պատենտավորված միացությունը, որն իր մեջ ներառում էր էկոլոգիապես մաքուր կտավատի թարմ սառեցված սերմեր, կաթի փոշի և մեղր: Այս խառնուրդը անհրաժեշտ է օգտագործել այն պատրաստելուց 10 րոպեի ընթացքում, այլապես այն կթթվի և առողջության համար վանգավոր կլինի:

ՋՈԱՆՆԱ ԲԱԴՎԻԳԻ ԲՈՒԺԻՉ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ . ՄԻ ԱՄՍՈՒՄ ԳՑՈՒՄ ԵՆՔ 10 ԿԳ ՔԱՇ

Ջոաննա Բադվիգի կարծիքով մեր օրգանիզմն անպայման ապահովված պիտի լինի բարդ ածխաջրերով, հակաօքսիդանտներով, Օմեգա -3 դասի ճարպերով և բջջանյութով: Ջոաննան բացահայտեց նաև այն բնական ճանապարհը, որը թույլ էր տալիս կենսական կարևոր թթուներով ապահովել այն հիվանդներին, ովքեր տառապում էին ոչ միայն ավելորդ քաշից, այլև արյան մեջ այդ թթուների պակասից: Ինչպես նշվեց, Ջոաննա Բադվիգի սննդակարգի հիմքում ընկած են 2 մթերք' էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և անպայման տնական կաթնաշոռ: Այս սննդակարգը, որն ամենից առաջ կարելի է անվանել բուժիչ, հրապարակումից հետո անհավատալի մասսայականություն վայելեց: Բանն այն է, որ սա միակ հակաքաղցկեղային դիետան է աշխարհում: Եվս մեկ անգամ փաստենք, որ Բադվիգը կատեգորիկ արգելում է որևէ տեսակի արհեստական ճարպի ընդունումը: Բացի վերը նշված մթերքներից նախաճաշին կարելի է օգտագործել նաև մյուսլի կամ վարսակի փաթիլներ (овсяные хлопья)' ավելացնելով քերած խնձոր: Օրվա հետագա ճաշացանկը դուք կարող եք կազմել ինքնուրույն' հենվելով վերը բերված օրինակի վրա:


Եվ այպես, սննդի պատրաստման ընթացքում արգելվում է ռաֆինացված ճարպերի օգտագործումը : Սննդակարգի ընդունման ընթացքում բացառե’ք տապակած մթերքը և յուղոտ կաթնամթերքը , ինչպես նաև խոզի միսը: Կերակուրը կարող եք համեմել սխտորով, աղով, պղպեղով և այլ համեմունքներով: Օրական հարկավոր է օգտագործել էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և տնական պանիր (125 գր.): Բացառվում են նաև պահածոյացված մթերքները, ինչպես նաև իրենց բաղադրության մեջ քիմիական հավելումներ և համային ուժեղացուցիչներ պարունակող մթերքները:

Կազմելով դիետիկ սննդակարգը' օգտվե’ք առաջարկվող մթերքների ցանկից, որն իր մեջ ներառում է ծովային ձուկ, ջայլամի միս, օրական մեկ բաժակ թարմ քամած հյութ, մրգեր (3 -4 բաժին) կեֆիր և յոգուրտ, հատիկավոր հաց, անյուղ թռչնամիս, օրական 2 լիտր ջուր և մեղր:

Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ մթերք:

Ստորև ներկայացնում ենք Բադվիգի դիետայի ընդլայնված ցանկը`

թարմ ձուկ (իշխան ,սաղմոն , ձողաձուկ , թունա , форель, лосось, треска, тунец), օրական մինչև 200 գր.

թարմ մրգեր (միջին մեծության , օրը 3-4 բաժին), բայց մրգերը խառնել խորհուրդ չի տրվում:

բանջարեղեն, հատկապես բրոկկոլի, սովորական կաղամբ (белокочанная капуста), բրյուսելյան կաղամբ (брюссельская капуста), գազար:

միայն թարմ քամված մրգահյութեր, առնվազն' օրը մեկ անգամ: Եթե գերադասում եք ցիտրուսային հյութեր, ապա դրանք կարելի է խմել միայն ձեթակաթնաշոռային խառնուրդի ընդունումից ամենաքիչը մի քանի ժամ անց:

թթու կաթնային մթերքներ' բնական յոգուրտներ, կեֆիրներ:

փաթիլների տեսքով հացաբույսեր (овсянка) և թխուկներ' պատրաստված միայն խոշոր աղացած ալյուրից: սննդային թթխմորներ (օգտագործելուց առաջ եփել):

ջուր (ոչ հանքային). խորհուրդ է տրվում խմել օրը 2 լիտր ուտելուց առաջ:

անյուղ միս, թռչնամիս (կենդանիները պետք է կերած չլինեն հորմոնալ, պեստիցիդային

Արգելված սննդամթերքներն են շաքարը , շաքարին փոխարինիչները , սինթետիկ E վիտամինը:

Ջոաննա Բադվիգի մածուկի բաղադրատոմսը

5 րոպե հարիչով հարել 100 գր. տնական անյուղ կաթնաշոռը և էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը:

հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործելու դեպքում է 100 գր. կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ:

թեթև տեսակների դեպքում' 2 ճ. գդալ

ծանր տեսակների դեպքում' 3-4 ճ. Գդալ

կաթնաշոռի չափաբաժինը նույնն է

ձեթակաթնաշոռային մածուկը ուտել անմիջապես պատրաստելուց հետո

Այս մածուկը Բադվիգը խորհուրդ է տալիս ուտել առավոտյան հացաբույսային փաթիլների (овсяные хлопья), քերած տանձի կամ խնձորի, ինչպես նաև ընկուզեղենի բոլոր տեսակների (բացի գետնանուշից' арахис) հետ:

Այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել գրեթե բոլորին:

Առո’ղջ եղեք և ապրեք երկար տարիներ:

Բժիշկ Ջոաննա Բադվիգի (Dr. Johanna Budwig) մասին լրացուցիչ կարող եք կարդալ այստեղ.