Քրիստեն Ստյուարտը համաձայնվել է 15 րոպե հանդիպել արևելքից խարհրդավոր արքայազնի հետ: Փոխարենը' արքայազնը բարեգործության համար 500 հազար դոլար կվճարի Սենդի փոթորիկից տուժածների հիմնադրամին:
Այս տեղեկատվությունը հայտնել է նրա պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը: Վերջինիս խոսքերով' արքայազնը նախորդ տարվա վերջին դիմել է հիմնադրամի ղեկավարությանը և խոստացել վճարել գումարը' 22-ամյա աստղի հետ հանդիպելու դեպքում:
Հայտնի չէ, թե ինչու է այդ տեղեկատվությունը գաղտնի պահվել և դրա մասին խոսվում է հենց այսօր, ինչպես նաև շարունակում է գաղտնիք մնալ արքայազնի ինքնությունը: