Apple ընկերությունը սեպտեմբերի 10-ին ներկայացրել է 2 նոր սմարթֆոնները՝ iPhone 5S-ը և iPhone 5C-ն, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի էժան iPhone 5C-ն կունենա 5 գունավորում՝ կանաչ, դեղին, կապույտ, վարդագույն և
սպիտակ: Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է պլաստիկից:
iPhone 5C-ն iPhone 5-ի նման կունենա A6 պրոցեսսոր, 4 դույմանոց էկրան և 8 մեգապիքսելանոց տեսախցիկ:
Apple ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ առանց որևէ օպերատորի հետ պայմանագրի առկայության 16 ԳԲ հիշողությամբ «բյուջետային» 5C-ն ԱՄՆ-ում կարժենա 550 դոլար, իսկ 32ԳԲ հիշողությամբ այն կարելի է ձեռք բերել 650 դոլարով:
Ավելի թանկ iPhone 5S-ը պատրաստված է ապակուց և ալյումինից: Այն կունենա սև, արծաթագույն և ոսկեգույն երանգներ:
Սմարթֆոնը կունենա Touch ID մատնահետքերի սկաներ, Apple A7 պրոցեսսոր և 720p կետայնությամբ տեսանյութ նկարելու հնարավորություն:
ԱՄՆ-ում օպերատորական պայմանագրի դեպքում iPhone 5C-ն կարժենա 99-199 դոլար, իսկ iPhone 5S-ը՝ 199-399 դոլար: