Մի շարք հետազոտություններ անցկացնելուց հետո' ամերիկացի գիտնակաները հերքում են ընդունված այն տեսակետը, թե յուղոտ ուտելիքները վնաս են հասցնում օրգանիզմին: Այս մասին գրում է evonews.org-ը:

Ճիշտ ըտրված մթերքները, որոնք պարունակում են սպիտակուցներ և կալորիաներ, օգնում են հիվանդության ընթացքում հյուծված օրգանիզմին շուտափույթ վերականգնվել, ինչպես նաև' նվազեցնում են հյուսածքների բորբոքման և այտուցների զարգացման վտանգը:

Յուղոտ սնունդ անհրաժեշտ է օգտագործել աշխատանքային ժամերին ևս, քանի որ մտավոր աշխատանքի ընթացքում ծախսվում է օրգանիզմի գլուկոզան և էներգիան, իսկ սպիտակուցը «նախազգուշացնում է» բոլոր բորբոքումների մասին:

Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել մթերքներ, որոնք պարունակում են վիտամին B, ամինաթթուներ, ցինկ և ճարպային թթուներ պարունակող օմեգա-3: