ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ), որին Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մեղադրել է ամբողջ աշխարհում համացանցի օգտատերերին հետևելու համար, ակտիվորեն տեղեկություններ է հավաքում նաև սմարթֆոնների օգնությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Spiegel ամսագրին։
Գերմանական թերթը նշում է, որ կարող են հետևել ցանկացած տեսակի սմարթֆոնի սեփականատիրոջը՝ iPhone, BlackBerry և Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորում։ ԱԱԳ-ն կարող է ստուգել հեռախոսահամարները, sms հաղորդագրությունները, լուսանկարները, օգտատիրոջ գտնվելու վայրը։
Spiegel-ի տվյալներով՝ հետախուզության ծառայությունում ստեղծվել են առանձին խմբեր՝ սմարթֆոնների յուրաքանչյուր օպերացիոն համակարգում թույլ տեղը գտնելու և ուսումնասիրելու համար։
Հատուկ ծառայությունների գործողություններից ապահովագրված չէ նաև BlackBerry սմարթֆոնը, որը համարվում է ամենապաշտպանվածը։