Հարավաֆրիկացի լուսանկարիչ Հանես Լոհները տարիներ շարունակ ճամփորդում է հայրենի Աֆրիկայի ազգային պարկերով: Երկու տարվա ընթացքում նա անցել է ավելի քան 100 հազար կմ Կալահարի անապատի Ազգային պարկի տարածքով և լուսանկարել կենդանական աշխարհը:
Ընձառյուծների, առյուծների, հովազների, բորենիների կյանքի անկրկնելի տեսարանները ֆիքսած լուսանկարները ներկայացնում է Bigpicture-ը:
Կալահարի անապատի տարածքը 600 հազար քառ. կմ է, որտեղ աշխատելը լուսանկարչի համար այնքան էլ հեշտ չի եղել: Անտանելի շոգին դիմանալուց բացի նրան առնվազն 16 անգամ խայթել է կարիճը: Սակայն արդյունքն արդարացնում է նրա կրած տանջանքները:
Լուսանկարները հրապարակվել են «Կալահարիի մութ կողմերը» լուսանկարչական ալբոմում: