Քասթինգն ավարտված է և "ВИА Гра"-ն արդեն ունի երկու նոր մեներգչուհիներ, այս մասին հայտնել է խմբի պրոդյուսեր Դմիտրի Կոստյուկը: Մի քանի շաբաթից լինելու է տեսահոլովակի պրեմիերան: «Նոր կազմում հանդես են գալու երկու աղջիկներ' շիկահեր և թխահեր, Մենք նախապես ոչինչ չէինք որոշել, պարզապես այդպես է ստացվել»,-ասել է նա:
Պրոդյուսերի խոսքերով, երգերը գրելու են երիտասարդ, տաղանդավոր հեղինակներ և երկրորդ "ВИА Гра" չի լինելու: