168.am - Luxlux.net կայքը կազմել է այն հայտնիների ցանկը, ովքեր այլ մասնագիտություն են ստացել, սակայն այժմ զբաղվում են բոլորովին այլ աշխատանքով:
1. Հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը միշտ երազել է դիվանագետ դառնալ: Երիտասարդ տարիքում նա ընդունվել է Քաղաքական գիտությունների բաց համալասրան, սակայն շուտով հեռացել է այնտեղից և սկսել զբաղվել է հագուստի դիզայնով:
2. Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը ավարտել է Հարվարդի համալսարանը և ստացել հոգեբանի մասնագիտություն: Դերասանուհին նշում է, որ իր գիտելիքներն օգնել են իրեն տարբեր կերպարներ մարմնավորելիս:
3. Հայտնի երգիչ Սթինգը Մանկավարժական համալսարանի ուսանող է եղել: 2 տարի երգիչն աշխատել է կաթոլիկ դպրոցում՝ որպես մանկավարժ, սակայն շուտով փոխել է իր գործունեության ոլորտը:
4. Մինչ հոլիվուդը գրավելը Քեյին Քոսթները ստացել է մարկետոլոգի կրթություն: Նրա խոսքով՝ իր ուսումնառության վերջին տարում ինքը հասկացել է, որ պետք է դերասան դառնա և այդպես էլ վարվել է: