Քեթի Փերին ներկայացրել է նոր տեսահոլովակ "Roar", որը նրա Prism ալբոմի առաջին սինգլն է: Թողարկվելով օգոստոսի սկզբին, սինգլը ռեկորդներ է սահմանել և տարածվածությամբ նույնիսկ առաջ է անցել Լեդի Գագայի Applause թրեքից:

Մինի-ֆիլմի սյուժեում ավիավթարի հետևանքով երգչուհին հայտնվում է անմարդաբնակ կղզում, սակայն հիասթափություններից հետո նրան հաջողվում է դառնալ այդ հրաշալի բնության թագուհին: Փերին տեսահոլովակում հանդես է գալիս նոր ու հետաքրքիր կերպարով' ներկայանալով որպես հիանալի ամազոնուհի: