Քաղաքականության մեջ աշխարհի ամենաազդեցիկ տղամարդիկ ու կանայք երեկ երեկոյան միասին ընթրել են Սանկտ Պետերբուրգի շքեղ Պետերգոֆի պալատում կամ, ինչպես հաճախ ասում են՝ «Ռուսական Վերսալում», որտեղ «Մեծ քսանյակի» առաջնորդներին քաղաքական լուրջ թեմաներից փոքր-ինչ ցրելու համար կազմակերպվել է գեղեցիկ լուսաձայնային ներկայացում։
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է խրախճանքի ամենահետաքրքիր պահերը, որոնք պատկերում են գերտերությունների ղեկավարներին ոչ պաշտոնական միջավայրում։
Բարաք Օբամային, Ֆրանսուա Օլանդին, Դևիդ Քեմերոնին, Անգելա Մերկելին ու մյուս պաշտոնյաներին Պետերգոֆի գեղեցիկ պարտեզներում զվարճացրել են Պետրոս Մեծի դարաշրջանին բնորոշ ոճով հագնված գեղեցկուհիները։