Մեծ Բրիտանիայում ավելանում է այն ընտանիքների թիվը, ովքեր ապրում են իրենց չափահաս երեխաների հետ՝ մատչելի գնով բնակարանի պակասի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
National Housing Federation-ի հետազոտությունը պարզել է, որ հարցված յուրաքանչյուր 10 ծնողից 3-ն (27%) ունի առնվազն մեկ չափահաս երեխա՝ 21-ից 40 տարեկան, ով դեռ ապրում է իրենց հետ:
Ծնողների երկու երրորդը (66%) պատճառ է համարել այն, որ նրանց տղան կամ աղջիկը չի կարողացել վարձել կամ գնել սեփական բնակարան:
Մեծ երեխաներ ունեցող 1.100 ծնողների շրջանում արված հարցումը ցույց է տվել, որ 10-ից 9-ը (89%) համարում է, որ Մեծ Բրիտանիայում չկան մատչելի բնակարաններ: