Ճապոնական Sony ընկերությունը Բեռլինում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկայացրել է իր նոր սերնդի սմարթֆոնը՝ ջրակայուն Xperia Z1-ը, հայտնում է Daily Mail-ը։
Այն գործում է Andriod օպերացիոն համակարգի հիման վրա։ Ինչպես նշում է պարբերականը, նորույթը, ի տարբերություն ընկերության մյուս սմարթֆոնների, ունի ամենակատարելագործված տեսախցիկը։
Sony-ի գործադիր տնօրեն Կազ Հիրային, խոսելով սմարթֆոնի մասին, ընդգծել է, որ այն ստեղծված է գնորդների ցանկությունների հիման վրա։
Ինչ վերաբերում է Xperia Z1-ի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 5 դյույմ անկյունագծով էկրան, Qualcomm Snapdragon 800 երկմիջուկ պրոցեսոր, 20.7 մեգապիքսելանոց տեսախցիկ, G Lens, որոնց շնորհիվ լուսանկարներն ավելի հստակ ու վառ են ստացվում։