Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը ժամանակակից մարդու կյանքում բավական մեծ տեղ է գրավում, սակայն ընկերությունը չի բավարարվում այսքանով ու ներթափանցում է առօրյայի դեռևս չնվաճված ոլորտները, գրում է Daily Mail-ը։
Պարբերականը պարզաբանում է, որ ընդամենը 5 դոլարի դիմաց կարելի է գնել Social Butterfly Blue եղունգի լաքը, որի վաճառքը, ըստ աղբյուրների, իրականացնում է Facebook ընկերությունը։
Այնուհանդերձ, լաքի շշի վրա չկա դրա ապրանքանիշը, սակայն վառ կապույտ ու սպիտակ գույներն ամեն ինչ պարզ են դարձնում։ Ի դեպ, եղունգի յուրահատուկ լաքը հնարավոր է ձեռք բերել միայն Facebook-ին պատկանող կառույցներում։