Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի շուկայական արժեքը վերջերս գերազանցել է 100 մլրդ դոլարը, սակայն շնորհիվ խորվաթ հրուշակագործների՝ յուրաքանչյուր մարդ կարող է այդ հարստությունից «մի կտոր» ունենալ ընդամենը 1 եվրոյի դիմաց։

Ինչպես նշում է Oddity Central-ը, Ադմիր և Իբի Ադիլի եղբայրները, հաշվի առնելով սոցկայքի տարածվածության աստիճանը, որոշել են դրան նվիրված պաղպաղակ ստեղծել։

Պաղպաղակը Facebook-ի գույներով է պատրաստված՝ սպիտակ ու կապույտ։ Եվ, ինչպես նախատեսված էր, այն մեծ հաջողություն է ունեցել գնորդների շրջանում, որոնց ոչ այդքան համն է գրավել, որքան Facebook-ի հետ առնչությունը։

Ադիլի եղբայրները մտավախություն ունեն, որ Facebook-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին կարող է դուր չգալ այն հանգամանքը, որ իրենք օգտագործում են իր ընկերության արանքանշանն ու անվանումը՝ սեփական բիզնեսն առաջ տանելու համար։