“The Beautified Project” ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ը քիչ առաջ կապվել էր հոբելյարի հետ' շնորհավորելու եւ տեղեկանալու, թե ում հետ եւ ինչպես է անցկացնել իր համար տոնական օրը:):

Անդրե Սիմոնյանը

Մեզ հետ զրույցում ռոքերը նշել է, որ առհասարակ չի սիրում իր ծննդյան տոնը. “Բազմաթիվ մարդիկ են զանգահարում, շնորհավորում ու ցանկանում հանդիպել, բայց քանի որ նրանք ամենատարբեր ոլորտներից են, ուղղակի անհնար է բոլորին հավաքել մի վայրում ու տարեդարձ նշել, այս պատճառով էլ “The Beautified” ընտանիքով ենք միշտ հավաքվում: Այս տարին էլ բացառություն չէր:)”:

Անդրեն պատմել է նաեւ, որ նախօրոք որոշել էր ծննդյան օրն անցկացնել Վրաստանում, սակայն մտերիմ անձնավորություններից մեկը կանխել է ճամփորդությունը' խոստանալով Վրաստանը բերել հոբելյարի մոտ.“Առավոտյան նա ինձ այցելեց, խնդրեց, որ 15 րոպե սենյակիցս դուրս չգամ… Իսկ դուրս գալուն պես տեսա սեղանը' զարդարված իր ձեռքով պատրաստված վրացական ուտեստներով:)”,-նշել է նա' հավելելով, որ նույն մարդուց նաեւ հետաքրքիր պրինտով շապիկ է նվեր ստացել.“Քանի որ շատ եմ կիրառում “իրոք” բառը, շապիկի վրա “iRock” է գրված:)”: 

Շարունակությունն՝ այստեղ