Կանայք այնքան կրքոտ են երազում գտնել իրենց սերը, որ պատրաստ են «զարդարել» գոյություն ունեցող հարաբերությունները՝ հաշվի առնելով տղամարդու յուրաքանչյուր արարք: Այնուհանդերձ, գոյություն ունեն մի քանի ընդհանուր նշաններ, որոնց շնորհիվ հստակ կարող եք հասկանալ, արդյոք տղամարդը սիրահարված է ձեզ, թե ոչ:

Տղամարդը ձեր նկատմամբ զգում է սեռական ցանկություն:

Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը ձեզ իսկապես ցանկանում է, ապա ունեք սիրված լինելու բոլոր շանսերը: Սեռական ցանկությունը զույգերին միավորելու առաջին իմպուլսն է: Սակայն միայն դա բավարար չէ լիովին համոզված լինելու համար, որ տղամարդն իրոք ձեզ սիրում է:

Տղամարդը փնտրում է ձեզ հետ հոգեւոր շփում:

Եթե տղամարդուն հետաքրքրում է ոչ միայն ձեր մարմինն, այլև ձեր ներկայությունը, ուշադրությունը, հաշվի է նստում ձեր կարծիքի հետ, ապա կարելի է ասել, որ այո՛, նա ձեզ սիրում է:

Տղամարդը հեշտությամբ թույլ է տալիս «մտնել» իր կյանք:

Եթե տղամարդը հանդիպումների ժամանակ չի նայում ժամացույցին, որպեսզի ամրագրի այն ժամանակը, որը ձեզ հետ է անցկացրել, ապա նա ձեր հարաբերություններն ընդունում է որպես կյանքի մի մաս: Իսկ դա արդեն անկեղծ սիրո նշան է:

Տղամարդը պատրաստ է հանուն ձեզ զոհողության գնալ:

Ցանկացած հարաբերություն թե՛ տղամարդուց, և թե՛ կնոջից պահանջում է որոշակի զիջումների գնալ: Եթե տղամարդը սիրահարված է, և ձեր ներկայությունը թանկ է իր կյանքում, ապա հանուն ձեզ նա կհրաժարվի ոչ միայն իր կյանքի սովորական ռիթմից, այլ նույնիսկ ընկերներից:

Տղամարդը հոգում է ձեր մասին:

Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե տղամարդը փորձում է գուշակել ձեր ցանկությունները, պատրաստ է հարմարվել ձեր տրամադրության հետ և միեւնույն ժամանակ ուրախանում է, երբ կարողանում է հանգստացնել, զարմացնել կամ պաշտպանել ձեզ, ապա կարող եք հանգիստ լինել, քանի որ դա սիրո նշան է:

Եզրափակելով այս ամենը' չպետք է մոռանալ նաև ինտուիցիայի մասին: Եթե տղամարդը դեռևս չի խոստովանել իր սերը կամ չի կարողանում արտահայտել իր զգացմունքները, դա դեռ չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում: Հավատացե՛ք ինտուիցիային: